Նորություններ

Երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

ՊԵԿ-ը հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի ցանկը

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  138 մլրդ 98 մլն դրամ։

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

 

Ցանկը գլխավորում է «Գասպրոմ Արմենիա» ընկերությունը 38 մլդ 266 մլն 412 հազար դրամ վճարած հարկով։   

Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 38 մլդ 249 մլն 247 հազար դրամ հարկ։

Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը՝ վճարելով 34 մլդ 194 մլն 185 հազար դրամ հարկ։  

 

Հաշվի առնելով, որ հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև օտարերկրյա ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին, իսկ  պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք, ուստի ՊԵԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ`  առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառել ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: 

 

Հղումը՝  www.petekamutner.am

Plus
Share