Էկոնոմիկայի նորանշանակ նախարար` Վահան Քերոբյան
2020թ-ի նոյեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահան Քերոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,– նշված է հրամանագրում։
Վահան Քերոբյանը գործարար է: Աշխատանքային կարիերան սկսել է բանկային սեկտորից։ 2004 թ-ից մինչև 2012 թ-ը եղել է ՍԹԱՐ առևտրային ցանցի տնօրեն։ Այնուհետև հիմնադրել է Menu.am արագ առաքման ծառայությունների ցանցը, որը գործում է, թե՛ Հայաստանում, թե՛ ՀՀ տարածքից դուրս։
Share
Tweet
Plus
Share