Նորություններ

Եկամտային հարկի մասին

Եկամտային հարկի մասին

Եկամտային հարկը և եկամտային հարկ վճարողները

Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

 

Ընդ որում, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:

 

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում (մասնավորապես, եթե ՀՀ-ում է գտնվում նրանց տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը) կամ ՀՀ-ում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, վերը նշված կարգավորումներին համապատասխան, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

 

Եկամտային հարկով հարկման օբյեկտը և հարկման բազան

Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

  •   · ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների,
  •   · ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների: 
  •  

Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերություն։

Եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով համախառն եկամտից նվազեցվող եկամուտների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածում։

 

Եկամտային հարկի հաշվարկումը և վճարումը

Ֆիզիկական անձը եկամտային հարկը վճարում է.

  •   · եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի (այսուհետ՝ հարկային գործակալ) միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (հաշվարկելիս)՝ յուրաքանչյուր վճարման (հաշվարկման) դեպքում, կրում են եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
  •   · ինքնուրույնաբար՝ եթե ֆիզիկական անձի ստացած եկամուտները չեն հարկվել  հարկային գործակալների միջոցով:
  •  

Եկամտային հարկի դրույքաչափերը

  · Եթե ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածով առանձին եկամուտների մասով այլ  դրույքաչափեր սահմանված չեն, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով․

  •  

Ժամանակահատված

Եկամտային հարկի դրույքաչափը

2020 թվականի հունվարի 1-ից

23 տոկոս

2021 թվականի հունվարի 1-ից

22 տոկոս

2022 թվականի հունվարի 1-ից

21 տոկոս

2023 թվականի հունվարի 1-ից

20 տոկոս

 

Մասնավորապես՝

 

  •   · Տոկոսների, ռոյալթիների և վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10%  դրույքաչափով։ Ընդ որում հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:
  •   · Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով:
  •   · Գույքի օտարումից (բացառությամբ կառուցապատողի կողմից գույքի օտարման) հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10%  դրույքաչափով:
  •   · Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20% դրույքաչափով:
  •   · Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (ավտոմեքենայի) օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1% դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (ավտոմեքենայի) շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
  •   · Հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված երկկողմանի այլ փաստաթղթերի բացակայության դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է 20%  դրույքաչափով։
  •   · Կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից` կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով։

 

Եկամտային հարկի հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը և հարկի վճարման ժամկետները

 

Ներկայացնող

Հաշվարկի (փաստաթղթի) տեսակ

Հաշվետու ժամանակաշրջան

Հաշվարկի (փաստաթղթի) ներկայացման ժամկետ

Հարկի վճարման ժամկետ

Հարկային գործակալ

Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ

 

Աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն

 

Հարկային գործակալ

Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ

ամիս

Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ

Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ

Հարկային գործակալ

Տեղեկություններ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին

տարի

Մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ

 

Հարկային գործակալի պարտականություններից ազատված եկամուտ վճարողի աշխատողներ

Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ

ամիս

Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ

Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ

Ֆիզիկական անձ

Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ

տարի

Մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ

Մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ

Plus
Share