Նորություններ

Դրամի արժեզրկման պատճառը՝ ըստ ԿԲ նախագահի

Դրամի արժեզրկման պատճառը՝ ըստ ԿԲ նախագահի

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը դրամի արժեզրկման համար ֆունդամենտալ առումով խնդիր չի տեսնում, Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել անորոշության պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: Այսինքն՝ ունենք տնտեսավարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ ի օգուտ արտարժույթի: Դրա արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ բնականաբար արտարժույթի գինը բարձրացրել է։

ԿԲ նախագահի խոսքով՝ հավելյալ պահանջարկը կարող է ազդել փոխարժեքի արժեզրկման համար, որը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ ձևավորելով որոշակի սպասումներ: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, երբ սկսում են բալանսավորում իրականացնել, խզում են իրենց դրամային դեպոզիտները»,-ասաց Գալստյանը։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  դեկտեմբերի 15-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%։

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share