Նորություններ

Դասընթացի կազմակերպում և աշխատանքի առաջարկ

Դասընթացի կազմակերպում և աշխատանքի առաջարկ

«Իմպրես» ՍՊԸ-ն սկսնակ հաշվապահներին առաջարկում է մասնակցել հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության երկամսյա դասընթացին:

Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության հիմնական սկզբունքներին և իրական ընկերությունների օրինակով կլուծեն խնդիրներ Հայկական ծրագրեր (ՀԾ)-ի միջոցով:

Դասընթացը տևում է 2 ամիս, շաբաթական 3 օր` 19:00-21:00: Իսկ շաբաթ օրերին անցկացվում է կոնսուլտացիա անցած թեմաների վերաբերյալ:

Խումբը բաղկացած է լինելու 5-7 մասնակիցներից:

 

Դասընթացի վերջում մասնակիցները կհանձնեն թեստ, որի դրական արդյունքների դեպքում կստանան վկայական: Լավագույն մասնակիցը կազմակերպությունում կանցնի աշխատանքի որպես հաշվապահի օգնական:

Դասընթացը տևում է 2 ամիս և սկսվում է  15.06.2016թ.-ից:

Գինը – 30.000 ՀՀ դրամ/ամսական

Հասցե` ք. Երևան, Հ. Հակոբյան 3/3 (Մերգելյան ինստիտուտ)

Plus
Share