Նորություններ

COVID-19-ի տնտեսական մատրահրավերների կառավարումը ՊԵԿ-ի կողմից

COVID-19-ի տնտեսական մատրահրավերների կառավարումը ՊԵԿ-ի կողմից

Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը (IOTA) հրապարակել է հոդված Հայաստանում COVID-19-ի տնտեսական մարտահրավերների և հակազդման քայլերի վերաբերյալ:

Կորոնովիրուսի համավարակն առողջապահական ահռելի խնդիրներից բացի ի հայտ բերեց տնտեսական և սոցիալական խոչընդոտներ։ Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ՊԵԿ-ը կարողացավ հարկային եկամուտների ապահովման դժվարին գործընթացում ճիշտ առաջնահերթություններ մշակել, որի արդյունքում կանխատեսվում է, որ պետական եկամուտների ծրագրային ցուցանիշները շուրջ 40 մլրդ դրամով կգերակատարվեն:

 

COVID-19-ի «հարկային սպառնալիքների» կառավարում և չեզոքացում

Արագ և արդյունավետ արձագանք` նոր մարտահրավերներին. ՊԵԿ-ն այսպես է հակազդել Հայաստանում COVID-19-ի «տնտեսական սպառնալիքներին»:

COVID-19-ը բիզնես դաշտում մի կողմից` բազմաթիվ դժվարությունների առաջացման պատճառ է դարձել, մյուս կողմից` հարկային պարտավորությունները շրջանցելու առիթ ստեղծել: Ուստի ձևավորվել է հարկային և մաքսային կարգապահական խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհուրդ, որի նպատակն է բացահայտել նմանատիպ ռիսկերը, ճիշտ գնահատել և կառավարել։

 

Ծառայությունների փոխակերպում` թղթայինից էլեկտրոնայինի         

«Կորոնավիրուսային իրականությունը» թելադրում է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Լավագույն լուծումը թղթային գործարքներն էլեկտրոնային հարթակ տեղափոխելն է, ինչն անմիջապես կազմակերպել է ՊԵԿ-ը՝ կրճատելով հարկ վճարողների կողմից ՊԵԿ ներկայացվող թղթային փաստաթղթաշրջանառությունը:

 

Հարկային բեռի թեթևացում` օրենսդրական լուծումներով

ՊԵԿ-ն օրենքով ամրագրել է, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075%-ի փոխարեն հաշվարկվում է 0.04%-ի չափով: Իսկ արգելադրման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ: Բացի այդ անորոշ ժամկետով որոշվել է ընդառաջել․եթե հարկ վճարողի չկատարված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 1,5 միլիոն դրամը, ապա՝ նրա նկատմամբ չիրականացնելով հարկադիր գանձման գործողություններ։

 

ՊԵԿ-բիզնես հաղորդակցություն

ՊԵԿ-ը համավարակի պայմաններում, ստեղծելով նոր հարթակ և կատարելագործելով մշակված PR գործիքները, պաշտոնական կայքի գլխամասում առանձնացրել է COVID-19 խորագրով բաժին, որտեղ զետեղում է համավարակի պայմաններում հարկ վճարողների աջակցման միջոցառումների, հարկային և մաքսային մարմինների գործունեության առանձնահատկությունների մասին օպերատիվ և բացատրական տեղեկատվություն՝տեսանյութերի, լուրերի և հոդվածների ձևաչափերով։ Հաղորդակցման ժամանակակից գործիքների, այդ թվում` սոցիալական մեդիայում ՊԵԿ պաշտոնական հարթակների միջոցով հետադարձ կապ է ապահովվում բիզնեսի հետ: 

 

Հղումը՝  ՊԵԿ կայք

Plus
Share