Նորություններ

Ճամփորդություն արվեստում՝ Վան Գոգ և Գուստավ Կլիմտ

Ճամփորդություն արվեստում՝ Վան Գոգ և Գուստավ Կլիմտ

  Հունիսի 19 - Օգոստոսի 19 ամեն օր՝ ժամը 10։00 - 24։00  Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Երևանում առաջին անգամ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի կտավների մուլտիմեդիա ցուցահանդես, որտեղ յուրաքանչյուր վրձնահարված կենդանանալու է՝ շրջապատելով ձեզ վիզուալ աշխարհի ներսում։

Վինսենթ Վան Գոգի «Աստղալից գիշեր Ռոնի վրա» ստեղծագործությունը ստեղծվել է 1888 թվականին Արլում, Ֆրանսիայում։

Գուստավ Կլիմտի «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը» վիեննական սիմվոլիզմի և «Ոսկու դարաշրջանի» ամենահայտնի գլուխգործոցներից է։ Ստեղծվել է 1907 թվականին, Վիեննայում։

Այս ցուցադրությունը գործում է ավելի քան 6 տարի և մեծ հաջողությամբ ներկայացվել է Ռուսաստանում և Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Այցելուներին սպասվում է ոչ միայն ծանոթություն կտավների հետ, այլև՝ դրանց ստեղծման պատմություններին ու հեղինակների կենսագրություններին։

Ավելի քան 300 կտավ կցուցադրվի անիմացիոն ձևաչափով։ Ցուցադրության ընթացքում ոչ միայն կծանոթանաք լեգենդար նկարիչների ստեղծագործություններին, այլև կբացահայտեք դրանց ստեղծման ընթացքն ու հեղինակների կենսագրության ամենահետաքրքիր դրվագները։

Կտավները կներկայացվեն Հայաստանի նկարիչների միության՝ Արա Սարգսյանի անվան ցուցասրահում Հունիսի 19-ից մինչև Օգոստոսի 19-ը։

Plus
Share