Նորություններ

ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը

Ապրիլի 22-ին խորհրդարանում տեղի ունեցավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ:

ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Հղում՝ armenpress.am

Plus
Share