Նորություններ

Այսուհետ կարող եք լիազորել այլ անձի՝ նույնիսկ առցանց, Ձեր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը

Այսուհետ կարող եք լիազորել այլ անձի՝ նույնիսկ առցանց, Ձեր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը

Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք, բայց գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանաք առանց դժվարության ներկայացնել Ձեր հայտարարագիրը։

 

Լիազորված անձը Ձեր անունից կկարողանա մուտք գործել համակարգ, ներկայացնել հայտարարագիր, ինչպես նաև իրականացնել այլ նախատեսված գործողություններ, օրինակ ներկայացնել սոցիալական ծախսի փոխհատուցման դիմում և այլն։

 

Հենց այս նպատակով <ֆիզ․անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի> վեբ տարբերակում գործարկվել է <Լիազորի> գործառույթը։

 

Իսկ ինչպե՞ս լիազորել։ Կա 2 տարբերակ։

 

Առաջին տարբերակ

 

Հայտարարատուն պետք է մուտք գործի համակարգ և իր անձնական էջի՝ <ԻՄ լիազորված անձ> ենթաբաժնում լրացնի լիազորվող անձի տվյալները։ Այնուհետև լիազորվող անձը նույն համակարգի արդեն իր անձնական էջում պետք է հաստատի կամ մերժի իրեն տրված լիազորությունը։ Հաստատելու դեպքում կստանա լիազորված անձի կարգավիճակ։

Ի դեպ հայտարարատուն կարող է նշել նաև լիազորության գործողության ավարտի ամսաթիվը, որի լրանալուց հետո լիազորված անձը համակարգում այլևս չի կարողանա որևէ գործողություն իրականացնել։

 

Երկրորդ տարբերակ

 

Այս տարբերակով լիազոր անձ գրանցելու համար հայտարարատուն կարող է դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած սրահ՝ ներկայացնելով դիմում և լիազորագիր՝ միաժամանակ կցելով իր անձնագրի և լիազորվող անձի նույնականացման քարտի պատճենները։

 

Կարևոր է իմանալ, որ այս դեպքում հայտարարատուն կարող է չունենալ էլեկտրոնային ստորագրություն, մինչդեռ լիազորված անձը պարավո՛ր է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանա լրացնել հայտարարատուի եկամուտների տարեկան հայտարարագիրը։

 

Ի դեպ հայտարարատուն անհրաժեշտ փաստաթղթերը ՊԵԿ կարող է ներկայացնել՝ www.e-request.am հարթակի միջոցով։

 

Հիշեցնենք, որ Իմպրեսը ևս մատուցում է եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման ծառայություններ՝ ապահովելով գործընթացի արագ, ճիշտ և հարմար կազմակերպումը։

Plus
Share