Նորություններ

ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր կլինեն հաշվարկային փաստաթղթերում

ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր կլինեն հաշվարկային փաստաթղթերում

   ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։ 

- 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։

- 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։

- 2025 թվականի նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։

- 2026 թվականի հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները:

 

Ի դեպ, չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը:

 

ՀՀ կառավարության համապատասխան որոշումն՝ այստեղ։

Plus
Share