Նորություններ

Արտադրության ոլորտի վերաբերյալ հարկային ուղեցույց

Արտադրության ոլորտի վերաբերյալ հարկային ուղեցույց

ՊԵԿ-ը հրապարակվել է արտադրության ոլորտի վերաբերյալ հարկային ուղեցույց: Այն մշակվել է նյութական արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար: Ուղեցույցում ներառված են արտադրական ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից արտադրանքի թողարկման հետ կապված հարկային պարտավորությունների հաշվարկմանն առնչվող կարգավորումները, ինքնարժեքի հաշվարկման առանձնահատկությունները, ինչպես նաև արտադրական գործունեության կազմակերպման վերաբերյալ այլ օգտակար տեղեկատվություն: Ուղեցույցում դրանք ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

 

Ուղեցույցը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

 

Մանրամասները` տեսանյութում:

Հղումը՝  ՊԵԿ կայք

 

Plus
Share