Նորություններ

Անհատ ձեռնարկատերերը դադարեցումից հետո եկամտային հարկ չեն վճարում

Անհատ ձեռնարկատերերը դադարեցումից հետո եկամտային հարկ չեն վճարում

   Ըստ 2016թ.-ի N1 պաշտոնական պարզաբանման` օրենքով սահմանված ժամկետներում շրջանառության հարկ վճարող համարվելու համար հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատերերը (նոտարները) գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելուց հետո «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկ չեն վճարում: Իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու համար հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատերերը  (նոտարները) գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն  չներկայացնելու դեպքում եկամտային հարկը վճարում են «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված չափերով:

         

  Անհատ ձեռնարկատերերի (նոտարների) կողմից գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելուց հետո հետագա յուրաքանչյուր օրացույցային տարվա համար մինչ տվյալ տարվա փետրվարի 20-ը ներառյալ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը հիմք չէ հարկ վճարողի գործունեությունը վերսկսած համարելու  և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկ վճարելու համար:  

 

 

Պաշտոնական պարզաբանումը ամբողջությամբ կարող եք  տեսնել այստեղ:

Plus
Share