Նորություններ

Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատում

Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատում

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվելու են աշխատանքային օր: Նախագիծը ներառված էր Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում: 

Ամանորյա տոներին այսուհետ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:

 

Նախարարության հիմնավորմամբ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

 

Օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հայտարարման հաջորդ օրը:

 

Հղումը՝  armtimes.com

Plus
Share