Հստակ հաշվապահություն ≠ արդյունավետ հարկեր
Ինչու ՞ «ամեն ինչ ճիշտ է» դեռ չի նշանակում «արդյունավետ է»
Ներածություն․ երբ ամեն ինչ ճիշտ է, բայց արդյունքը՝ ոչ
Շատ ընկերություններում կա վերահսկողության զգացում, հաշվապահությունը վարում է ճիշտ, հաշվետվությունները ներկայացվում են ժամանակին, հարկերը հաշվարկվում են առանց սխալների։ Առաջին հայացքից ամեն ինչ աշխատում է նորմալ։ Հենց այդ պատճառով էլ սեփականատերերի համար անակնկալ է լինում, երբ ավելի խոր վերլուծության արդյունքում պարզվում է, որ ընկերությունը համակարգային կերպով ավել հարկ է վճարում։ Առանց սխալների, առանց տուգանքների, առանց խախտումների - բայց ավել հարկային բեռով։ Պարադոքսն այն է, որ նման իրավիճակներում խնդիրը հազվադեպ է կապված հաշվապահի աշխատանքի որակի հետ։ Ավելի հաճախ այն կապված է մտածողության այլ մակարդակի հետ, որը սկզբից չի դրվել։
Հաշվապահություն և հարկեր` տարբեր տրամաբանություն
Հաշվապահությունը հիմնված է ճշգրտության վրա։ Այն ուղղված է անցյալ գործարքների ճիշտ գրանցմանը, հարկերի հաշվարկին և հաշվետվությունների ներկայացմանը։ Բայց հարկային արդյունավետությունը կառուցվում է այլ տրամաբանությամբ։ Այստեղ կարևոր է ոչ միայն փաստերի գրանցումը, այլ նաև դրանց վերլուծությունը։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես բիզնեսի կառուցվածքը, ծախսերը և պայմանագրերը ազդում են հարկերի վրա։ Այդ պատճառով էլ հաճախ ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ է, բայց համակարգը՝ ոչ արդյունավետ։
Որտեղի՞ց է առաջանում ավել վճարումը
Շատ դեպքերում ավել հարկ վճարելը սխալների արդյունք չէ։ Այն առաջանում է աստիճանաբար, երբ բիզնեսը փոխվում է, բայց հարկային մոդելը՝ ոչ։ Ընկերությունը կարող է սկսել պարզեցված համակարգով, բայց ժամանակի ընթացքում աճում են ծախսերը, աշխատակիցները և գործարքների բարդությունը։ Միաժամանակ ընկերությունները կարող են աշխատել արտասահմանյան հաճախորդների հետ, կիրառել հարկային արտոնություններ, որոնք պահանջում են ճիշտ ձևակերպում։
Բացի այդ, շատ ընկերություններ պարզապես չեն վերլուծում իրենց հարկային բեռը։
Օրինակ
Շատ ընկերություններ Հայաստանում չեն վերանայել իրենց հարկային ռեժիմը նույնիսկ այն բանից հետո, երբ շրջանառության հարկը բարձրացավ 5%-ից մինչև 10%։ Ծառայությունների ոլորտում գործող ընկերություն՝ 80 մլն դրամ շրջանառությամբ և 70 մլն դրամ ծախսերով, վճարում էր 3.6 մլն դրամ շրջանառության հարկ։ Վերլուծությունից հետո պարզվեց, որ ընդհանուր համակարգում հարկը կլիներ մոտ 1.8 մլն դրամ։ Տարբերությունը՝ գրեթե կրկնակի։
Երբ դա արդեն բավարար չէ
Այսպիսի իրավիճակներում սեփականատերը զգում է, որ «ինչ-որ բան չի համընկնում»։ Բիզնեսը աճում է, բայց արդյունքները չեն արդարացնում սպասումները։ Այս փուլում հաշվապահությունը բավարար չէ։ Անհրաժեշտ է նաև վերլուծություն և ռազմավարական մոտեցում։
Եզրակացություն
Լավ հաշվապահությունը հիմք է։ Բայց այն չի ապահովում արդյունավետություն։ «Ճիշտ» և «օպտիմալ» հասկացությունների տարբերությունը ժամանակի ընթացքում դառնում է զգալի։
Վերջաբան
Հաճախ հարկային օպտիմալացումը սկսվում է ոչ թե փոփոխություններից, այլ ճիշտ հարցերից։ Նույնիսկ կարճ վերլուծությունը կարող է բացահայտել ավել վճարումները և բաց թողնված հնարավորությունները։
Եվ հենց այդ պահին հաշվապահությունը դառնում է ոչ թե պարզապես հաշվառում, այլ կառավարման գործիք։


