Նորություններ

Հաշվապահություն և AI` պրոգրե՞ս, թե դեգրադացիա

Հաշվապահություն և AI` պրոգրե՞ս, թե դեգրադացիա

Ամբողջ աշխարհում AI-ն  (արհեստական բանականությունը) օրեցօր զարգանում է և գաղտնիք չէ, որ դրա կիրառումը հասանելի է մասնագիտական գրեթե բոլոր ոլորտներում` այդ թվում հաշվապահության մեջ։

  Նոր սերնդի հաշվապահները, նամաանավանդ նրանք ովքեր աշխատում են հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններում, լավ ծանոթ լինելով արհեստական բանականության օգտագործման ցուցումներին, արդեն իսկ սկսել են օգտագործել այն տարբեր փաստաթղթեր կազմելու, հաշվարկների և ֆինանսական հաշվետվությունների համար, որոնք նախկինում կարող էին մասնագետներից օրեր պահանջել։ Արհեստական բանականությունը կարող է ավտոմատացնել բազմաթիվ աշխատանքներ, այն կարող է նվազեցնել սխալներն ու բարելավել աշխատանքի ընդհանուր արդյունավետությունը։

   Չնայած առավելություններին, այս ոլորտում ևս, արհեստական բանականության գործածմամբ, կարող է սկսվել աշխատատեղերի քանակի կրճատում և մարդկային ռեսուրսի ավելի քիչ օգտագործում։ Կրթության և փորձի պահանջները կարող են փոխվել՝ աստիճանաբար դառնալով ոչ պարտադիր, որը կարող է առաջացնել սոցիալական խնդիրներ, ինչպես նաև տնտեսական անհավասարություն։

 Ինչպես նաև, եթե AI-ն զարգանա այնքան, որ սկսի ինքնուրույն մտածել ու գործել, մարդը կարող է կորցնել իր վերահսկողությունը նրա նկատմամբ և առաջացնել անսպասելի հետևանքներ։
 

      Առանձնացնենք AI-ի 3 հիմնական առավելությունները հաշվապահության մեջ

 

  Առաջինն այն է, որ AI-ն իր վրա է վերցնում բոլոր միապաղաղ գործընթացների ավտոմատացումը՝ հաշիվ-ապրանքագրերի մշակումից մինչև հաշվետվություններ կազմելը: Այն, ինչ նախկինում տևում էր ժամեր, այժմ տևում է րոպեներ: Եվ խոսքը միայն ժամանակ խնայելու մասին չէ՝ AI-ն հնարավորություն է տալիս կենտրոնանալ ավելի կարևոր բիզնես խնդիրների վրա, որոնք խթան կհանդիսանան ձեր բիզնեսի զարցացման հարցում:

   Երկրորդ առավելությունն այն է, որ AI-ն վերացնում է սխալների հավանականությունը։ Մարդկային գործոնը հաճախ խնդիրներ է առաջացնում հաշվապահական հաշվառման մեջ։ AI-ի հետ նման ռիսկեր չկան, այն չի մոռանա հարկերի վճարումները, հաշվետվության ժամկետները, պայմանագրերի կնքումը և այլն:

   Երրորդ առավելությունն այն է, որ AI-ն օգնում է ձեզ նայել դեպի ապագա և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել: Այն վերլուծում է տվյալները, կանխատեսում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները և հուշում, թե ինչպես վարվել կոնկրետ իրավիճակում: Արհեստական ​​բանականության հետ աշխատելու լավագույն արդյունքը՝ սովորելն է, որը թույլ կտա քայլել ժամանակին համընթաց։

 

    Ի՞նչ սպասել ապագայում

 

   Արհեստական բանականությունը կարող է օգնել բարելավել հաշվապահների աշխատանքը, սակայն այն չի կարող ամբողջությամբ փոխարինել նրանց՝ մարդկային կարևոր հմտությունները կիրառելու անկարողության պատճառով, ինչպիսիք են դատողությունը, հաղորդակցությունը։

 

  Եզրափակելով՝ կարելի է ասել, որ իհարկե, արհեստական բանականությունը ունի անսահման հնարավորություններ, բայց դրա հետ մեկտեղ այս տեխնոլոգիան պետք է օգտագործել որպես օգնական մարդկային աշխատանքի որակը բարձրացնելու համար, այլ ոչ թե փոխարինելու այն։ 

Plus
Share