Նորություններ

ԱԱՀ վերադարձի ժամկետի փոփոխություն

ԱԱՀ վերադարձի ժամկետի փոփոխություն

Կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի ԱԱՀ-ն գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով։

ՊԵԿ-ի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն։

«Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը՝ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսավարողներին չսպասել մինչև եռամսյակի ավարտը, և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները։ Նշված կարգավորումը նպատակ է հետապնդում ավելի պարբերաբար և արագ հնարավորություն տալ տնտեսվարողներին՝ տնօրինել շրջանառու միջոցները և այն ներարկել դեպի տնտեսություն։ Միաժամանակ, պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 մլն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ ըստ այդմ՝ տնտեսվարողների համար այդ գումարը եռապատկվում է»,- ասաց ՊԵԿ նախագահը։

 

2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեցամսյա տրամաբանությամբ։ Հաջորդիվ դարձավ եռամսյա ժամկետով, իսկ այժմ յուրաքանչյուր ամիս վերադարձի ենթակա գումարը կվերադարձվի։

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share