2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է
Հրապարակվել է 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը` https://src.am/am/getNews/1658:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 111 միլիարդ 163 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 125 միլիարդ 92 միլիոն դրամ ՝ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 940 միլիարդ 128 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 708 միլիոն դրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 171 միլիարդ 35 միլիոն դրամ՝ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 4 միլիարդ 384 միլիոն դրամ։
Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը՝ 41 մլդ 31 մլն 473 հազար դրամ վճարած հարկով։ Երկրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը 37 մլդ 419 մլն 824 հազար դրամ վճարած հարկով։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Արդշինբանկ»-ը՝ վճարելով 33 մլդ 370 մլն 27 հազար դրամ հարկ։


