Նորություններ

2025թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է

2025թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է

   Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

  1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  85 միլիարդ 670 միլիոն դրամ:

 

  Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 միլիարդ 419 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  766 միլիարդ 148 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել 53 միլիարդ 271 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 166 միլիարդ 651 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 134 միլիարդ 253  միլիոն դրամ, կամ  ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 398 միլիոն դրամ։

 

 Ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը 32 մլդ 919 մլն 577 հազար դրամ վճարած հարկով։ 

 Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը նշված ժամանակահատվածում վճարել է 30 մլդ 461 մլն 235 հազար դրամ հարկ։  

 Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարելով 28 մլդ 41 մլն 107 հազար դրամ հարկ։  

 

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

   

 

Plus
Share