2021-ից շրջիկ կետերը կունենան նոր կանոններ բացառապես քաղաքապետարանի թույլտվությամբ
Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ:
Շրջիկ առևտրի իրականացման համար քաղաքում 52 կետ է առանձնացվել ու կահավորվել: Գործունեությունը սկսելու համար տնտեսվարողները նախ պետք է թղթային կամ էլեկտրոնային դիմում-հայտ ներկայացնեն քաղաքապետարան՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.
· տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 000 դրամ),
- · դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,
- · տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
- · շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,
- · իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,
- · եթե դեռ չունեք շրջիկ առևտրի մեքենա, ապա քաղաքապետարան նախ պետք է ներկայացնել էսքիզային տարբերակը, ստանալ արտաքին տեսքի վերաբերյալ եզրակացություն, որը ևս կցվում է դիմումին:
Հայտը ներկայացնելուց հետո՝ 6 օրվա ընթացքում, շրջիկ առևտրի կետը պետք է զննություն անցնի։ Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դրանից հետո՝ 4 օրվա ընթացքում:
Թույլտվությունը ստանալուց հետո արդեն պետք է ընտրել վայրը՝ ամրագրելով տեղը էլեկտրոնային եղանակով arevtur.yerevan.am հարթակում։
«Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ: Տուգանքներին գումարվում է նաև տարհանումը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:
Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: