Նորություններ

2021-ից եկամտային հարկի, կուտակային կենսաթոշակի և դրոշմանիշային վճարների դրույքաչափերի փոփոխությունները

2021-ից եկամտային հարկի, կուտակային կենսաթոշակի և դրոշմանիշային վճարների դրույքաչափերի փոփոխությունները

Եկամտային հարկը բոլորի համար 23%-ից դառնում է 22%։

2020 թվականից Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը՝ բոլոր գրանցված աշխատողները նույն 23% եկամտային հարկն էին վճարելու։

Ըստ 2019 թվականին ընդունված փոփոխությունների՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականն աստիճանաբար նվազեցվելու էր՝ հասնելով 20%: Այս տարի այն կկազմի 22%:

 

  Եկամտային հարկի դրույքաչափերը հետևյալն են․

     · 2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը սահմանվել է 23%,

  •      · 2021-ի հունվարի 1-ից՝ 22%,
  •      · 2022-ի հունվարի 1-ից՝ 21%,
  •      · 2023-ի հունվարի 1-ից՝ 20%:

 

Կուտակվող կենսաթոշակին կուղղվի աշխատավարձի 35-%ը՝ նախկին 25%-ի փոխարեն։

Հայաստանում գրանցված աշխատողները կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ. մի մասը պետք է վճարի աշխատողը, մյուս մասը՝ պետությունը։

2020 թվականին որպես սոցիալական վճար գանձնվել է աշխատողի աշխատավարձի 2․5%-ը, պետությունը դրան ավելացրել է աշխատողի աշխատավարձի 7․5%-ի չափով։

2021 թվականից պետության մասնակցությունը նվազում է մեկ տոկոսային կետով՝ 6․5%, իսկ աշխատողի մասնակցությունը նույնքանով ավելանում՝ դառնալով 3.5%:

 

  Պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետևյալն են․

    · 2020թ․ հունվարի 1-ից՝ 2․5%,

  •     · 2021-ի հունվարի 1-ից՝ 3․5%,
  •     · 2022-ի հունվարի 1-ից՝ 4․5%,
  •     · 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:

 

Բարձրանում են նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային  վճարները։

Մինչև 2020 թվականը Հայաստանում գրանցված աշխատողներից յուրաքանչյուրի աշխատավարձից ամսական 1000 դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ որպես դրոշմանիշային վճար։

Անցած տարեվերջին ընդունված փոփոխություններից հետո այն դադարում է լինել «1000 դրամների հիմնադրամ»․ դրոշմանիշային վճարները սահմանվել են աճող սանդղակով՝ դառնալով 1500 – 15000 դրամ։

 

  Այժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները գանձվելու են հետևյալ սանդղակով․

  •     · Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1 500 դրամ,
  •     · 100 001 – 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3 000 դրամ,
  •     · 200 001 – 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5 500 դրամ,
  •     · 500 001 – 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8 500 դրամ,
  •     · 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ։

 

Աշխատավարձի հաշվարկն արդեն նոր փոփոխություններով կարելի է հաշվարկել՝ անցնելով այս հղումով:

Plus
Share