Նորություններ

2020թ․ «Տարվա լավագույն բանկ» մրցանակը Ամերիաբանկին է։

2020թ․ «Տարվա լավագույն բանկ» մրցանակը Ամերիաբանկին է։

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker»  ամսագրի կողմից արժանացել  է  Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ: 

 

Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ընթացքում, մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցված զգալի առաջընթացի, ձեռքբերումների և նորարարական մոտեցումների համար` կարևորելով  արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության և հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը:

Առանձնակի կարևորվել է Բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս սքորինգային համակարգի միջոցով օնլայն հայտ ներկայացնել և ստանալ վարկի պատասխանը հաշված րոպեների ընթացքում: Նորարար լուծումներ են համարվել հիփոթեքային և ավտովարկավորման առցանց հարթակները, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանն ու բիզնես նպատակների արդյունավետ իրագործմանը:

 

«The Banker» ամսագրի մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր տարի մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների  բանկեր:

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share