2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս հինգերորդ)
2019 թվականի հունիսի 29-ից ուժի մեջ մտնող` ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018թ.-ի հունիսի 21-ի N338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը (այսուհետ այս համատեքստում՝ Օրենք) հանրությանը ավելի հասանելի դարձնելու և առաջիկա փոփոխություններին պատրաստելու համար Իմպրես ընկերությունը առանձնացրել է ստորև ձեզ է ներկայացնում կարևոր փոփոխությունների վերջին հնգյակը:
Նախորդ մասերը կարող եք կարդալ այս հղումներով՝ մաս առաջին, մաս երկրորդ, մաս երրորդ, մաս չորրորդ:
1. 2020թ.-ի հունվարի 1-ից արտոնագրային հարկը կդադարի հանդես գալ որպես հարկատեսակ, ինչի հետևանքով Օրենսգրքի 57-րդ գլուխը և արտոնագրային հարկին վերաբերող բոլոր դրույթները կճանաչվեն ուժը կորցրած: / Օրենքի 2-րդ հոդված/
2. Օրենսգրքի 71 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն՝ ԵՏՄ ներմուծման ճշտված հայտարարգիր ներկայացնելու արդյունքում առաջացած ԱԱՀ լրացուցիչ գումարը հաշվանցվում է ճշտված հայտարարագիրը ներկայացնելու և այդ գումարի՝ բյուջե վճարման օրերն ընդգրկող ամսվա ԱԱՀ հաշվարկով, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ամսիներում ընդգրկվելու դեպքում դրանցից վերջինը ընդգրկող ամսվա ԱԱՀ հաշվարկով: Օրենսգրքի վերոնշյալ ենթակետում ոչինչ սահմանված չէ այն մասին, թե որ հաշվարկով է հաշվանցվում ԱԱՀ այն լրացուցիչ գումարը, որն առաջանում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ հաշվարկի ներկայացման վերջնաժամետի օրը ներառյալ ներկայացված ԵՏՄ ներմուծման ճշտված հայտարարագրով: Սույն Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ այդ ԱԱՀ գումարը, եթե այն վճարվել է բյուջե Օրենսգրքով սահմնված ժամկետում, ապա հաշվանցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ հաշվարկով: Այս լրացումը ուժի մեջ կմտնի 01.01.20թ.-ից: / Օրենքի 20-րդ հոդված/
3. Օրենսգրքի 109 հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ են համարվում առևտրային կազմակերպությունների կողմից ստացված ակտիվները: Սույն Օրենքով կատարվել է լրացում այդ կետի վերաբերյալ, այն է. առևտրաին կազմկերպություններից բացի ԱՁ-ների և նոտարների կողմից ստացված ակտիվները ևս համարվում են եկամուտ: Այս փոփոխությունը կգործի 29.06.19-ից: /Օրենքի 27-րդ հոդված/
4. 2021թ.-ի հունվարի 1-ից, Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ և ծախս կհամարվեն նաև համապատասխանաբար խաղատների, շահումով խաղերի և (կամ) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտները և այդ գործունեության գծով կատարվող ծախսերը: Մինչ 2020թ.-ի ավարտը այդ եկամուտները և ծախսերը, Օրենսգրքի համաձայն, կշարունակեն մնալ որպես եկամուտ և ծախս չհամարվող տարրեր: / Օրենքի 2-րդ հոդված/
5. Կատարվել են փոփոխություններ և լրացումներ որոշ ԱՏԳԱԱ ծածկագրերով ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի մասով, որոնց կարելի է ծանոթանալ Օրենքի 23-րդ հոդվածով: / Օրենքի 23-րդ հոդված/