Նորություններ

2017թ-ի հուլիսի 1-ից կիրառությունից հանվելու են «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը

2017թ-ի հուլիսի 1-ից կիրառությունից հանվելու են «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը

Համաձայն Կառավարության 365-Ն առ 13.04.17թ-ի որոշման.

1. 2017 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից հանվելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

2.  2018 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը:

Որոշմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share