2024թ.ընթացքում 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ցանկը

2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 772 մլրդ դրամ։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 772 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 333 մլրդ 670 մլն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը 101 մլդ 967 մլն 621 հազար դրամ վճարած հարկով։
Երկրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 66 մլդ 739 մլն 163 հազար դրամ հարկ։
Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ վճարելով 63 մլդ 550 մլն 122 հազար դրամ հարկ։
Հղումը՝ www.src.am