Նորություններ

Հունվարից սկսած ֆիզիկական անձիք կվճարեն 1000 դր. դրոշմանիշային վճար

Հունվարից սկսած ֆիզիկական անձիք կվճարեն 1000 դր. դրոշմանիշային վճար

Համաձայն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների պաշտպանության կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի՝ 2017թ-ի հունվարից աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձիք պետք է վճարեն դրոշմանիշային վճար ամսական 1000 դր-ի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները` տարեկան 12 000 դրամ գումարի չափով:

Հարկային գործակալից եկամուտներ ստացած ֆիզիկական անձիք դրոշմանիշային վճարը վճարում են բացառապես հարկային գործակալի միջոցով:

Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված չափերով հաշվարկում են տվյալ ամսվա համար դրոշմանիշային վճարների չափը՝ հիմք ընդունելով տվյալ ամսվա համար հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում ներառված այն վարձու աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված են եկամուտներ և պետական բյուջե են փոխանցում մինչեւ դրոշմանիշային վճարների չափի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ

Plus
Share