Նորություններ

Հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի առկա խնդիրներն ուղղվել են

Հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի առկա խնդիրներն ուղղվել են

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի (e-invoicing) գերծանրաբեռնվածության հետևանքով առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ տեղեկացվում է, որ e-invoicing համակարգում հարկ վճարողներին տրամադրվել է հաշիվների (հարկային հաշիվներ, հաշիվ ապրանքագրեր) վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն` հաշիվների ամբողջությամբ կամ մասնակի վերականգնման վերաբերյալ: 
 

1) e-invoicing համակարգում տրամադրված լրացուցիչ տեղեկատվությամբ` մատակարարների կողմից դուրս գրված հաշիվներն ամբողջությամբ կամ մասնակի վերականգնվել են, ուստի անհրաժեշտ է`

- ամբողջությամբ վերականգնված հաշիվները կրկին վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ,

- մասնակի վերականգնված հաշիվներում լրացնել բացակայող տեղեկատվությունը և կրկին վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ,

- ամբողջությամբ կամ մասնակի վերականգնված հաշիվների փոխարեն նախկինում` մինչև e-invoicing համակարգում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելը, նոր հաշիվներ դուրս գրված լինելու դեպքում` նախկինում դուրս գրված (խնդիր ունեցող) և չեղյալ չհամարված հաշիվները սահմանված կարգով չեղյալ համարել, կրկնակի հաշվառումից խուսափելու նպատակով: 
 

2) e-invoicing համակարգում տրամադրված լրացուցիչ տեղեկատվությամբ ստացված հաշիվները, որոնք ամբողջությամբ վերականգնվել և վավերացվել են մատակարարի կողմից, գնորդների կողմից ենթակա են վավերացման (հաստատման) էլեկտրոնային ստորագրությամբ: Անհրաժեշտության դեպքում այդ հաշիվները կարող են վավերացվել նախկին ամսաթվերով, բայց ոչ շուտ 19.07.2016թ.-ից: Ընդ որում, e-invoicing համակարգում առաջացած վերը նշված խնդրով պայմանավորված` միայն օրենքով սահմանված ժամկետում ստացված հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու (հաստատելու) պահանջը չապահովելը չի սահմանափակում ԱԱՀ վճարողների կողմից այդ հարկային հաշիվներում առանձնացած ԱԱՀ գումարների` օրենքին համապատասխան հաշվանցումը, եթե համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում ապահովվել են ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված մյուս բոլոր պահանջները: 
 

Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված և PDF ֆորմատով փաստաթուղթը գեներացնելու (դիտելու) հետ կապված խնդիրներ ունեցող հաշվետվական ձևերի տվյալները, բացառությամբ էլեկտրոնային ստորագրության, վերականգնվել են և այդ հաշվետվական ձևերը համարվում են պատշաճ ներկայացված:
 

Հաշիվների վերականգնման աշխատանքների ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հարկ վճարողները կարող են զանգահարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ»` 060-544-444 հեռախոսահամարով: 

 

Նյութի աղբյուր:

Plus
Share