Նորություններ

Էլեկտրոնային հաշիվները անվավեր չեն կարող ճանաչվել

Էլեկտրոնային հաշիվները անվավեր չեն կարող ճանաչվել

Համաձայն ՀՀ կառավարության 2015թ.-ի օգոստոսի 18-ի N946-Ն որոշման, փոփոխություններ են կատարվել 2010 թվականի N 1504-Ն որոշման մեջ, ըստ որի հարկային հաշիվները 2016 թվականի հուլիսի 01-ից հնարավոր չէ անվավեր ճանաչել, դրա փոխարեն պետք է կամ դուրս գրել ճշգրտող հարկային հաշիվ կամ այն չեղյալ համարել:

 

Ճշգրտող հարկային հաշիվ պետք է դուրս գրել այն դեպքում, երբ գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չի կատարվել կամ հարկային հաշվում նշված պայմանները փոփոխվել են: Ճշգրտող հարկային հաշվում նշվում են  այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Ճշգրտող հարկային հաշիվ դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման  օրը:

 

Չեղյալ կարելի է համարել  հարկային հաշիվը՝ սխալներով լրացված լինելու դեպքում: 

Սխալներով լրացված  հարկային հաշիվը չեղյալ է ճանաչվում  e-invoicing ծրագրի միջոցով, իսկ թղթային տարբերակի վրա   չեղյալ ճանաչելու պատճառի վերաբերյալ գրառում է կատարվում: 

Հարկային հաշիվը չեղյալ է ճանաչվում պատճառը առաջանալու օրվան հաջորդող մինչև 15-րդ օրը:

 

Հատկանշական է , որ այն գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվները, որոնց մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով կամ  այլ ակտերով հարկային հաշիվներ դուրս չեն գրվում, չեղյալ չեն ճանաչվում:  Նշված դեպքում հարկ վճարողը չի ազատվում դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը  բյուջե վճարելու պարտավորությունից, եթե գործարքը կատարվել է:

 

Փոփոխությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Plus
Share