News

Տնտեսվարողների համար բարենպաստ ներդրումային պայմաններ

Տնտեսվարողների համար բարենպաստ ներդրումային պայմաններ

2020 թվականին ՀՀ կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում՝ ապահովելով բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատելով վարչարարական ծախսերը։ Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման։

 

Նոր կարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքերի և հարկերի պարտավորություն չի ծագում, եթե ապրանքներն արտահանվում են․

  • տեխնիկական սպասարկման, վերանորոգման կամ բնականոն վիճակը պահպանելու,

  • փորձարկման, ստուգման կամ այլ նմանատիպ գործառնություններ իրականացնելու,

  • «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային գործառնություններ իրականացնելու,

  • սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների, 

  • ինչպես նաև վերամշակման, մշակման և որոշակի այլ փոփոխությունների նպատակով։


Պարզեցված կարգով արտահանման համար տնտեսվարողը ներկայացնում է դիմում մաքսային մարմիններին՝ արտահանումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ։ Իսկ մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է արտահանման թույլտվություն կամ մերժում է, եթե թույլտվության համար անհրաժեշտ պայմանները պահպանված չեն:

Դիմումատուի կողմից ներկայացվող դիմումի մեջ մաքսային մարմիններին ներկայացվում են մաքսային հայտարարագրի համարը, ապրանքի հերթական համարը, նկարագիրը, ծածկագիրը, քանակը և այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել  ապրանքի հետ:  Դրվում է նաև ժամկետ հայտարարատուի կողմից ներկայացված պայմանագրին համապատասխան: Պայմանագրում նշված ժամկետից պակաս լինելու դեպքում՝ մաքսային մարմինը կարող է երկարաձգել այդ ժամկետը, բայց ոչ ավելի քան պայմանագրի ժամկետը:  

 

Ապրանքների  վերադարձը ազատ տնտեսական գոտու տարածք տեղի է ունենում հայտարարության միջոցով։ Թե՛ արտահանման թույլտվությունը, թե՛ հայտարարությունը հաշվառվում են մաքսային մարմինների կողմից: 

 

Մանրամասները տեսանյութում

Հղումը՝  ՊԵԿ կայք

Plus
Share