News

Որքա՞ն կարժենա մեքենայի մաքսազերծումը՝ այժմ կարող եք իմանալ նախօրոք

Որքա՞ն կարժենա մեքենայի մաքսազերծումը՝ այժմ կարող եք իմանալ նախօրոք

2018 թվականի հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Մասնավորապես օրինակ Kia Rio 1.4 մակնիշի ավտոմեքենայի մաքսային արժեքը նշված է-9500$, Nissan Moco, Micra, March` 10000$, Honda Civic Type-R` 23000$ , Ford Mustang V8` 35000$, Audi S 4` 47100$, Lexus SC 430 V8` 73000$, Mercedes Benz S Class  AMG 55` 140000$:

 

Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա:

 

Տվյալները կարող եք ներբեռնել այստեղից կամ  Petekamutner.am կայքից  «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ» բաժնից։

 

Առավել մանրամասն՝ ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում

 

Plus
Share