News

Փոփոխություններ ՀՀ Հարկային Օրենսգրքում

Փոփոխություններ ՀՀ Հարկային Օրենսգրքում

10.10.19-ին ուժի մեջ է մտել ՀՕ-172-Ն օրենքը, ըստ որի լրացում է կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում: Մասնավորապես՝

  • լրացվել է միասնական հաշվի գումարների առաջացման աղբյուրների ցանկը,
  • լրացվել է ԱԱՀ և ակցիզային հարկի պարտավորությունների մարման եղանակների շարքը,
  • փոփոխվել է 456 հոդվածի 8-րդ մասը, ըստ որի եթե ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո ներկայացված ԱԱՀ միասնական հաշվարկով պակասեցվում է նախկինում ներկայացված ԱԱՀ գծով պարտավորությունը, ապա հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարների կամ մինչև 01.01.18-ը  հաշվետու շրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին մարված գումարը կրկին վերականգնվում է անձնական հաշվի քարտում՝ որպես դեբետային գումար կամ հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար:
  • Լրացվել է 457 հոդվածը՝ 7-րդ մասով, որտեղ նշված է, որ հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա հիմնավորված ստուգման և ուսումնասիրության արդյունքում, մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որևէ կիսամյակի հաջորդող ամսվա 21-ի դրությամբ, հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ գումարները գերազանցող հաշվանցման ենթակա գումարներ ունենալու դեպքում այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: Ընդ որում, սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվա դրությամբ առկա՝ մինչև 5 մլն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին առանց  հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և ստուգման կամ ուսումնասիրության:
Plus
Share