News

ՊԵԿ-ի բացահայտումները խախտումների վերաբերյալ

ՊԵԿ-ի բացահայտումները խախտումների վերաբերյալ

ՊԵԿ-ը մշակել է հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարություն, որը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: Վերջինիս կողմից հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն, որի արդյունքում հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2020թ․ նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 

 

Մասնավորապես` խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 11 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 4 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 8 դեպք: Հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 20 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 5 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 17 դեպք:

 

Հղումը՝  ՊԵԿ կայք

Plus
Share