News

Ուսանող վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի

Ուսանող վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի

ՀՀ ազգային ժողովը մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: 

 

Ըստ նախագծի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը  կփոխհատուցվի

մեկ տարվա ընթացքում աշխատավարձի  եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ուսման համար վճարված գումարը:

Օրենքը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի մեկից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

 

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հղումը՝ http://www.parliament.am/

 

 

Plus
Share