News

Օրինապահ հարկ վճարողների ինստիտուտի ներդնումը

Օրինապահ հարկ վճարողների ինստիտուտի ներդնումը

ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ։

«Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը և ամրապնդել հարկային  մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, որպեսզի հարկային կարգապահությունն ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այլ նաև գնահատվի, լինի շահավետ և առավել գրավիչ»,- ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործարար համբավը բնութագրող գործիք է: Նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը։

 

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հարկ վճարողի օր՝ այն նշելով ապրիլի 19-ին։

Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները:

 

Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացել է դրական եզրակացություն:

 

Հղումը՝  armenpress.am 

Plus
Share