News

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

 ՀՀ կառավարության հունիսի 27-ին կայացած նիստի ժամանակ քննարկվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆիմ Գասպարյանը:

«Մեր գործընկերները՝ պարոն Թունյանը և պարոն Կարապետյանը, առաջարկում են 55 հազարից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 63 000 դրամի, և հիմնավորումն այն է, որ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թվականի առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով 63 550 դրամ է, և ինքը փոփոխվող մեծություն է»,- ասաց Գեմաֆիմ Գասպարյանը:

«Մեք առաջարկում ենք, որ մեր նախագիծը ոչ թե 63 000-ի դրական կարծիք տանք, այլ  տանք 68 000 դրամի: Հետո, երբ որ նախագիծը ԱԺ-ում կքննարկվի, մենք լինելու ենք հարակից զեկուցողներ: Կաշխատենք մեր գործընկերների հետ վերջնական փաթեթերի վրա»,- ասաց փոխնախարարը։

Գեմաֆիմ Գասպարյանն ներկայացրեց, որ շուրջ 45 000-ը մասնավոր ոլորտում և 35 00-ը պետական ոլորտում ստանում են նվազագույն ամսական աշխատավարձ, և  այդ մարդկանց աշխատավարձերը միանգամից 23-24 տոկոսով ավելանում է:

 

Կառավարության նիստ

Plus
Share