News

ՀՀ-ում աշխատատեղերի թիվն ավելացել է

ՀՀ-ում աշխատատեղերի թիվն ավելացել է

Տնտեսության վերականգնման հերթական ազդակը՝ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճի ցուցանիշով:

ՊԵԿ-ի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ամփոփել են 2021թ. մարտի աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է՝ անցյալ տարվա հետ կապված հարկման բազա ունեցող, այսինքն՝ զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով:

«Հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019թ. համեմատ։ Այսպիսով, 2019թ. մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ, և այդ ցուցանիշը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019թ. համեմատ 24 մլրդ-ով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020թ., և՛ 2019թ. նկատմամբ՝ համապատասխանաբար կես մլրդ և 1.3 մլրդ գումարի չափով»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ թվերը հավաստի են:

 

ՊԵԿ նախագահի խոսքով, առևտրաշրջանառության մասով էլ գնաճ կա, սակայն շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել։

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի արդյունք է: Եվ, եթե այսպես շարունակվի, ապա կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ։

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share