News

Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը. աջակցություն կցուցաբերվի տուրիզմի ոլորտին

Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը. աջակցություն կցուցաբերվի տուրիզմի ոլորտին

Հայաստանի կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։

«Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում»,- նշել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ 55 – Կացության կազմակերպում, 56 – Հանրային սննդի կազմակերպում, 79 – Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ»:

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share