News

Գլոբալ հաշվապահության մասին

Գլոբալ հաշվապահության մասին

 

Ի՞նչ է գլոբալ հաշվապահությունը:

Հաշվապահական հաշվառման ոլորտը վերջին շրջանում արմատական փոփոխություններ է կրում։ Շատ քննադատներ կարծում են, որ Հաշվապահական Հաշվառման Ընդհանուր Ընդունված Սկզբունքները՝ (ՀՀԸԸՍ կամ լատինատառ՝ GAAP) ստանդարտները հնացած են: Համաշխարհային հաշվապահությունը հաշվապահական հաշվառման ոլորտում մասնագիտություն է, որն արագորեն դառնում է ավելի կարևոր մի միջավայրում, որտեղ ընկերությունները միջազգային դիրքեր ունեն ամբողջ աշխարհում: Ամերիկյան ընկերությունները, որոնք տեղակայված են այլ երկրներում, բախվում են յուրահատուկ մարտահրավերների, երբ փորձում են հավատարիմ մնալ պահանջվող հաշվապահական սկզբունքներին, որոնք միատեսակ չեն ամբողջ աշխարհում: Համաշխարհային հաշվապահությունն այն ոլորտն է, որը զարգանում է այս խնդիրների լուծման համար: Ստորև բերված է բացատրություն, թե ինչ է ներառում գլոբալ հաշվապահությունը և ինչպես է այն զարգացել ոչ վաղ անցյալում:

Հաշվապահական հաշվառման սկզբունքների պատմություն

1929 թվականի ֆոնդային բորսայի ճգնաժամը պատճառ հանդիսացավ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հմնադրմանը՝ Securities and Exchange Commission (SEC): SEC-ն ընդունեց հաստատված միասնական հաշվապահական պրակտիկաների անհրաժեշտությունը: 1973 թվականին ստեղծվեց Հաշվապահական հաշվառման ստանդարտների դաշնային խորհուրդը՝ Federal Accounting Standards Board (FASB), որն այդ ժամանակվանից հանդիսանում է հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման հիմնական խորհուրդը: Այն մեծ դեր ունեցավ GAAP-ի հաստատման գործում: GAAP-ի քաղաքականությունը հիմնականում կանոնների ստանդարտ փաթեթ է, որը յուրաքանչյուր ընկերություն պետք է հետևի, որպեսզի նրանց հաշվետվության հասույթը և ֆինանսական առողջությունը օբյեկտիվ լինեն, և ներդրողները կարողանան վստահել այս ընկերությունների հրապարակած տեղեկատվությանը: GAAP ստանդարտները եկան այն կրիտիկական ժամանակաշրջանում, երբ ամերիկյան ֆինանսական համակարգը ընդհանուր կանոնների կարիք ուներ մի շարք հաշվապահական պրակտիկայի համար:

Համաշխարհային հաշվապահության զարգացում

Երբ ընկերությունների բիզնեսի ձևը սկսեց փոխվել, ակնհայտ դարձավ, որ GAAP քաղաքականությունն այլևս այնքան օգտակար չէ, որքան նախկինում: Համաշխարհային շուկայավարման և արտադրության այս ժամանակահատվածում շատ կորպորացիաներ մասնաճյուղեր ունեն այլ երկրներում: Սա չափազանց դժվար է դարձնում GAAP-ի քաղաքականություններին համընդհանուր հավատարմությունը: Բիզնեսի գլոբալացումը առաջացրել է ավելի գլոբալ հաշվապահական համակարգի անհրաժեշտություն: 2002 թվականին FASB-ն սկսեց աշխատել Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների Խորհրդի (IASB) հետ՝ մշակելու հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների նոր համակարգ:Սա չափազանց բարդ գործընթաց է: GAAP ստանդարտների փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ բանկային համակարգի, ֆոնդային շուկայի, ընկերությունների և կորպորացիաների եկամուտների և ծախսերի հաշվառման վրա: Գործարար աշխարհում գլոբալ խաղացող ընկերությունների համար հաշվապահական հաշվառման կանոնների «մեկ չափի համար հարմար» փաթեթի ստեղծումը տեսականորեն կարող է լավ թվալ, սակայն գործնականում դա գրեթե անհնար է:

Համաշխարհային հաշվապահության ապագան

Այս պահին բոլորի համար ակնհայտ է, որ հաշվապահական պրակտիկայի մեկ համընդհանուր փաթեթի կարիք կա: Այնուամենայնիվ, թե ինչպիսին պետք է լինեն այդ պրակտիկան և ինչպես դրանք իրականացնել, դեռևս ընթացքի մեջ է: Բացի այդ, հաշվապահական հաշվառման նոր պրակտիկաներին անցնելու գործընթացը կարող է շփոթեցնող լինել ներդրողների համար և ենթարկվել մանիպուլյացիայի անբարեխիղճ կորպորացիաների կողմից, որոնք որոշել են շահարկել իրենց ֆինանսական հաշվետվությունները:Քանի որ ավելի ու ավելի շատ ընկերություններ ջնջում են երկրների միջև սահմանները, հաշվապահական հաշվառման որոշ տեսակի ստանդարտների անհրաժեշտությունն ավելի ակնհայտ է դառնում:

ՖՀՄՍ

2000 ականների սկզբից IASB խորհրդի կողմից սահմանվեցին նոր հաշվապահական ստանդարտներ՝ Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտ՝ (International Financial Reporting Standards – IFRS) որոնց համաձայն 2005 թվականից սկսած բոլոր եվրոպական բորսաներում ներկայացված կազմակերպությունները պարտադրված են ներկայացնել իրենց հաշվետվությունները համաձայն IFRS ստանդարտների պահանջներին։ Ներկայիս շատ կազմակերպություններ ամբողջ աշխարում ընդունում են IFRS ստանդարտը որպես դոմինանտ և միակը որի պահանջներին համապատասխան կազմում և ներկայացնում են իրենց հաշվետվությունները։

Plus
Share