Գիտության ֆինանսավորման այլընտրանքների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իր երկու կառույցների՝ Մտավոր սեփականության գործակալության և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի, աշխատանքում էական փոփոխություններ է մտցնում, որպեսզի գիտությունը ֆինանսավորվի ոչ միայն բյուջեից, այլ նաև՝ բիզնեսից:
Նախարարության ներքո գտնվող երկու կառույցների միջոցով պետք է գիտությունը առևտրայնացվի: Այսինքն՝ գիտության ստեղծած պրոդուկտը սկզբում կգրանցվի, հետո Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) միջոցով պետք է գտնի այն բիզնեսներին, որտեղ այդ գիտական հայտնագործությունը կամ ուսումնասիրությունը կկարողանա դառնալ բիզնեսի համար գումար աշխատելու աղբյուր։
Նախարարը կարևոր համարեց, որ բիզնեսը ստանա այն հնարավորությունները, որ կարողանա ֆինանսավորել գիտությանը: Դա կարող է լինել որոշակի հարկային արտոնությունների կամ այլ տիպի խրախուսանքի տեսքով, բայց բիզնեսն ու գիտությունը պետք է մոտեցնենք միմյանց։
Ըստ նախարարի՝ Հայաստանը շատ լավ երկիր է ստարտափի համար, որի թիմը կստեղծի իր պրոդուկտը, կօգտագործի հայկական մարդկային կապիտալը, Հայաստանն էլ իր հերթին կապահովի ամբողջ էկոհամակարգը, որը կսպասարկի այդ տիպի ընկերություններին՝ ցուցահանդեսներ, սիմպոզիումներ, գիտական ֆորումներ:
Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: