News

Ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը երկարաձգվեց

Ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը երկարաձգվեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Այն խորհրդարանի մարտի 25-ի նիստում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագիծն ընդունվեց 91 կողմ, 18 դեմ և 4 ձեռնպահ ձայներով:

 

Հղումը՝ Արմենպրես

Plus
Share