News

Ավելացել է միկրոձեռնակատերերի քանակը

Ավելացել է միկրոձեռնակատերերի քանակը

2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց քանակը: 

Այսպիսով, 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն:

 

2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:

 

ՊԵԿ-ը մշակել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկներ: 
 • Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ։
 • Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

Հղումը՝  ՊԵԿ կայք

Plus
Share