News

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային գաղտնիք չի համարվի

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային գաղտնիք չի համարվի

ՀՀ ազգային ժողովն հունիսի 25ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում  է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, ինչպես նաև հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը: 

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում քվեարկությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

Նախկին հարկային օրենսգրքով կրթական հաստատություններում, մասնավորապես դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջ չի եղել: Սակայն հիմա կա, ու  պատգամավոր Մանուկյանի կարծիքով՝ ընդմիջման ժամանակ 5-10 րոպեում նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ կտրոններն ամբողջովին ապահովել: Այսպիսով` նախագծով նախատեսվում է վերացնել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքին  կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հղում՝ armenpress.am

Plus
Share