News

Առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  90 մլրդ 105 մլն դրամ։

 

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:

 

Ցանկը գլխավորում է «Գասպրոմ Արմենիա» ընկերությունը 28 մլդ 445 մլն 853 հազար դրամ վճարած հարկով։

Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 26 մլդ 809 մլն 944 հազար դրամ հարկ։

Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը՝ վճարելով 25 մլդ 390 մլն 499 հազար դրամ հարկ։

 

Հղումը՝  ՊԵԿ կայք 

Plus
Share