News

Առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելի են նախատեսվածից

Առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելի են նախատեսվածից

Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել նախատեսվածից, սակայն պակաս՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից:

 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պարզաբանումը՝ նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների նվազման պատճառների վերաբերյալ: «Առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ՝ նախատեսված ցուցանիշից ավել ավելի քան 27 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի փաստացի հավաքագրված հարկային եկամուտները 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս են եղել 16.1 մլրդ դրամով»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Ըստ ՊԵԿ նախագահի՝ այդ բացասական տարբերությունն ունի իր հիմնավոր պատճառներն ու ներկայացրեց այդ բացասական տարբերության վերլուծությունը։

 • «Միայն շահութահարկի կանխավճարի մեխանիզմի փոփոփոխության  ազդեցությունը գնահատվում է  մոտ 10 մլրդ դրամ: Այսինքն՝ նշված 16.1 մլրդ դրամից 10 մլրդը վերաբերում է շահութահարկին»,

 • «2021-ի առաջին եռամսյակում տնտեսավարողներին 2.9 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել: Դա նույնպես այդ 16.1 մլրդ դրամ բացասական տարբերության շրջանակում է ընգրկված»,

 • «Համավարակի ազդեցությունը շարունակվում է, և դրանով պայմանավորված գործունեության մի քանի տեսակներ վերականգնված չեն (օրինակ՝ զբոսաշրջությունը, կացության կազմակերպումը, ավտոտրանսպորտային գործունեությունը) և այդ մասով ունենք շուրջ 2.8 մլրդ դրամի պետական տուրքի պակաս հավաքագրում: Դա նույնպես 16.1 մլրդ դրամի շրջանակում մեկնաբանվող բացասական տարբերության շրջանակում է ներկայացվում:  Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է մինչև հիմա թողնել նաև հարկային եկամուտների հավաքագրման վրա», - ասաց ՊԵԿ նախագահը՝ վստահեցնելով, որ բոլոր ուժերը գործադրում են հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու համար:

 

Հղումը՝  armenpress.am

 

Plus
Share