News

Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, Կոնվերս Բանկը,Արարատբանկը վարկային արձակուրդ են տրամադրում

Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, Կոնվերս Բանկը,Արարատբանկը վարկային արձակուրդ  են տրամադրում

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը մի շարք բանկեր հանդես են եկել հայտարարությամբ։ Ստորև ներկայացում ենք՝

 

Ամերիաբանկը  կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ինչպես նաև Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման գրաֆիկները:

Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` համապատասխանաբար  մայր գումարների մարումները հետաձգելով  3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից։

«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարելի է  ստանալ` կապ հաստատելով սպասարկող վարկային մասնագետի հետ` հաճախորդի կողմից  նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ  տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներինկատմամբ:

Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով։

 

Կոնվերս Բանկը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ֆիզիկական անձանց վարկերի մարումը հետաձգվում է մինչև մայիսի 15-ը, իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում։ 

  • Բանկի  ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր  հաճախորդները, անհրաժեշտությանդեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները  հետաձգել մինչև 2020 թ․ մայիսի 15-ը: Այդ ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար  դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվի:

Միաժամանակ,  Կոնվերս Բանկն ֆիզիկական անձ հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում իրենց վարկերի գծով վճարումները կատարել մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի հետագայում զերծ մնան ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:

 

Արարատբանկն  առաջարկում է ՝

Բանկի ֆիզիկական և իրավաբանական  անձ, ինչպես նաև  անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝  ս.թ.մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։  «Վարկային արձակուրդը»  ենթադրում  է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների  հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։

Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։

 

Հղումը՝ Արմենպրես

https://armenpress.am/arm/news/1008483.html

https://armenpress.am/arm/news/1008767.html

https://armenpress.am/arm/news/1008792.html

https://armenpress.am/arm/news/1008819.html

https://armenpress.am/arm/news/1008831.html

 

 

Plus
Share