News

ԱԱՀ-ն և ակցիզային հարկը կարող եք լրացնել ինքնաշխատ եղանակով

ԱԱՀ-ն և ակցիզային հարկը կարող եք լրացնել ինքնաշխատ եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողները հնարավորություն ունեն  «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ»-ը լրացնել ինքնաշխատ եղանակով: Այս համակարգի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները: 

Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի,  ինչպես նաև ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։ 

Հաշվարկում տարին և ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է  և փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը և ուղարկում Պետական եկամուտների կոմիտե:

 

Հղումը ՝ ՊԵԿ

Plus
Share