News

2021 թվականի հունվարի 1-ից կատարվող օրենսդրական փոփոխություններ

2021 թվականի հունվարի 1-ից կատարվող օրենսդրական փոփոխություններ

1․Աշխատանքային օրենսգրքում կատարվել է լրացում՝ համաձայն 29.09.2020-ից ուժի մեջ մտած ՀՕ-415-Ն օրենքի, ըստ որի՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:

 

2 «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում կատարվել է լրացում և փոփոխություն ՝ համաձայն 31.12.2020-ից ուժի մեջ մտած ՀՕ-502-Ն օրենքի, ըստ որի՝

  • · Հոդված 9-ը լրացվել է նոր 5-րդ կետով, որտեղ սահմանվել են դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաներ։ Մասնավորապես, փոփոխվել են հարկման ընդհանուր և հատուկ համակարգերում աշխատող ԱՁ-ների և նոտարների համար հաշվարկման բազաները՝ նախկինում սահմանված տարեկան վճարի համեմատ։
    • · Հոդված 12-ը խմբագրվել է՝ սահմանելով դրոշմանիշային վճարի հետևյալ չափերը․
    •   1.500 - 15.000 դրամ ԱՁ չհամարվող ֆիզանձանց համար՝ կախված ստացվող եկամտի հաշվարկային մեծությունից
    •   18.000 - 180.000 դրամ ԱՁ-ների և նոտարների համար՝ կախված շրջանառությունից։

 

3․Հարկային օրենսգրքում կատարվել է փոփոխություն՝ համաձայն 31.12.2020-ից ուժի մեջ մտած ՀՕ-507-Ն օրենքի, ըստ որի՝  2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ոչ պակաս, քան մեկ տարի։

Նախկինում այդ դրույթը տարածվում էր 01․07․2020-ից մինչև 31․12․2020-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերվող հիմնական միջոցների վրա։

 

4 Հարկային օրենսգրքում կատարվել է փոփոխություն և լրացում՝ համաձայն 01012021-ից ուժի մեջ մտած ՀՕ-332-Ն օրենքի, ըստ որի՝

  • · Տրվել է անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սահմանում։
  • · Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, անշարժ գույքի հարկից և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ համապատասխանաբար մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը և մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:
  • · 2021 թվականի և հետագա տարիներից յուրաքանչյուրի համար սահմանվել է հարկի հաշվարկման նոր սխեմա։
  • (Ավելին իմանալու համար այցելեք այս հղումով)
Plus
Share