2020թ․ ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրիլիոն 16․8 մլրդ դրամ

Ըստ պետական եկամուտների կոմիտեի, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16․8 մլդ դրամ գումար, մինչդեռ ծրագրային ցուցանիշներով 9 ամիսների համար նախատեսված էր 999․1 մլդ դրամ։
Հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի 901.6 մլրդ դրամի:
Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ. համադրելի 266.8 մլրդ դրամի փոխարեն:
Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն:
Հղումը՝ www.petekamutner.am
Share
Tweet
Plus
Share