News

2020-ից ստվերը կնվազի

2020-ից ստվերը կնվազի

2020 թվականից Երևանում գործունեություն իրականացնող այն հարկատուները, որոնք ունեն 10 և ավելի աշխատող, պարտադրված կլինեն աշխատավարձերի վճարումները կատարել անկանխիկ եղանակով՝ աշխատակիցների քարտային հաշիվներին:

Տվյալ փոփոխությունը միտում ունի կրճատելու տնտեսությունում առկա ստվերը: Գաղտնիք չէ, որ որոշ մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններ թաքցնում են իրենց իրական շրջանառությունը: Դա արվում է գնորդի կողմից կատարված վճարման դիմաց ՀԴՄ կտրոն չտրամադրելու միջոցով: Քարտով վճարումներ կատարելու պարագայում ընկերությունը չի կարող թաքցնել տվյալ գործարքը, քանի որ վճարումը կատարվում է բանկային փոխանցման միջոցով, ինչը հարկատուն չի կարող թաքցնել:

Կա թյուր կարծիք, որ նման փոփոխությունը ընդամենը հարստացնում է բանկային ոլորտը, որը միջնորդավճարներ է գանձում ամեն գործարքից: Սակայն պետք է նշել, որ բանկային հատվածը հակված է նվազեցնելու միջնորդավճարների տոկոսադրույքները, եթե գործարքների թիվը շատանա: Ավելին՝ այդ միջնորդավճարները սպառողների գրպանին չեն դիպչում:

 

Օրենքների հետ մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Plus
Share