News

2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս երկրորդ)

2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս երկրորդ)

2019 թվականի հունիսի 29-ից ուժի մեջ մտնող`  ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018թ.-ի հունիսի 21-ի N338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը (այսուհետ այս համատեքստում՝ Օրենք) հանրությանը ավելի հասանելի դարձնելու և առաջիկա փոփոխություններին պատրաստելու համար Իմպրես ընկերությունը առանձնացրել է կարևոր փոփոխությունները և ձեզ կներկայացնի առաջիկա հոդվածներում։

 

Ստորև ներկայացված է կարևոր փոփոխությունների երկրորդ մասը, իսկ առաջին մասը կարող եք կարդալ այս հղմամբ:

 

1. Եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտների մասին Օրենսգրքի 147 հոդվածի կիրառության իմաստով փոխվել է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի բնութագիրը: Այդ փոփոխությունը սահմանված է  Օրենքի 34 հոդվածի 3-րդ կետով: Ընդ որում, նշված փոփոխությունը ուժի մեջ է մտնում Օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից սկսած (29.06.2019թ.) և տարածվում է նաև մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով՝ 2018թ.-ի հուլիսի 1-ից հետո կատարված օտարման գործարքների նկատմամբ: /Օրենքի 34-րդ հոդված/

2.  Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող եկամտի մասով եկամտային հարկը 29.06.19-ից սկսած կատարվող գործարքների մասով հաշվարկվում է 1%, բայց ոչ պակաս, քան այդ գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:  Մինչ այդ գործում էին 10 և 20 տոկոս դրույքաչափեր: Այս փոփոխությունը տարածվում է նաև մինչև սույն Օրենքն ուշի մեջ մտնելը գործող կարգով՝ 2018թ.-ի հուլիսի 1-ից հետո կատարված օտարման գործարքների նկատմամբ:  /Օրենքի 35-րդ հոդված/

3.  Օրենսգրքի 147 հոդվածում նվազեցվող եկամուտների շարքում Օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով ավելացվել են եկամտի ևս 2 տեսակներ՝

ա. Հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից եկամուտներ

բ.  Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

Այս փոփոխությունը կգործի 01.01.20թ.-ից հետո օտարման գործարքների դեպքում: /Օրենքի 34-րդ հոդված/

4.  01.01.20-31.12.22թթ.ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար կգործեն եկամտային հարկի նոր, համահարթ դրույքաչափեր համապատասխանաբար՝ 23%   2020-ի,   22%  2021-ի  և  21%  2022 –ի համար: 01.01.23թ.-ից սկսած կգործի 20%  դրույքաչափը: /Օրենքի 35-րդ հոդված/

5.  2020թ.-ին և դրանից հետո ընկած ժամանակաշրջաններին վերաբերող շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվելու է համընդհանուր 5%: Մինչև 2019-ը ներառյալ, կախված բաժնետիրոջ քաղաքացիությունից, դրույքաչափերը տարբերվում էին: /Օրենքի 35-րդ հոդված/

 

Plus
Share