Գումարները բանկերում պահելը դառնում է էլ ավելի գայթակղիչ
![Գումարները բանկերում պահելը դառնում է էլ ավելի գայթակղիչ](/images/%D0%91%D0%B5%D0%B7%D1%8B%D0%BC%D1%8F%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9..jpg)
ՀՀ բանկերի միությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափեր։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ սահմանվում են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝
Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:
Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն դրամ՝ նախկին 5 միլիոն դրամի փոխարեն:
Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։